Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

«Լևոն Շանթ» թատերգության մրցույթի հաղթողները

«Լևոն Շանթ» թատերգության մրցույթի հաղթողները
18.07.2013 | 16:01

Հրաչ Բեգլարյանի «Ես, Մանվելը, համակարգիչը» և Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ» պիեսները արժանացել են Համազգային հայ կրթական և մշակութային միության կազմակերպած «Լևոն Շանթ» թատերգության մրցույթի խրախուսական մրցանակին:

3-րդ մրցանակին արժանացել է Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակերգություն», 2-րդին` Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս» պիեսը:
1-ին մրցանակը շնորհվել է Գուրգեն Խանջյանին` «Արտավազդ-Շիդար» պիեսի համար:
Մրցույթին մասնակցել է 51 հեղինակ` Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը պատասխանեց մեր մի քանի հարցերին: Մանրամասները` առաջիկայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ